Ֆրանսիայի խորհրդարանի բյուրոն չի ընդունել Օլանդին իմփիչմենթ հայտարարելու բանաձևի նախագիծըAysor.am-ը գրում է.

Ֆրանսիայի ազգային ասամբլեայի բյուրոն չի ընդունել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին իմփիչմենթ հայտարարելու վերաբերյալ բանաձևի նախագիծը, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով BFM TV-ին։

Բյուրոյում խոստովանել են, որ նախաձեռնությունը հաջողության որևէ հնարավորություն չունի, քանի որ պահանջում է խորհրդարանի մեծամասնության հավանությունը։ Խորհրդարանական աղբյուրների տվյալներով՝ նախաձեռնությանը դեմ է արտահայտվել 13 պատգամավոր, կողմ՝ 8-ը։

Ավելի վաղ նախագիծը ստորագրել է 79 պատգամավոր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել