Related imageԱԻՆ-ը է՛լ թիվիով, է՛լ կայքերով, է՛լ ծանոթ բարեկամներով իրար հետևից տարածումա, թե բա 7 օրում 120 բենզա ու գազալցակայանա ստուգումներ արել ու մէ հպարտանումա, մէ իրան փիառա անում, մէ ուրախություն, մէ խինդ, մեր հարկերը տեղ են հասել, ԲԱՅՑ...
Ոչ մեկ չի ասում, որ ԱԻՆ-ը տուտուզը սկսեց շարժել էն բանից հետո, երբ մի քանի հատ գազալցակայանա տրաքել (զոհեր էլ են լինում) ու չի ասում վերջերս տրաքած բենզալցակայանի մասին։ Հարգելի՛ ԱԻՆ, որ ձեր գործը շուտ անեիք ու չվախենայիք գազաբենզալցակայանի տերերից, հաստատ էսքան դիակ չէր լինի, ոչ էլ էդքան պայթյուն։
Հ.Գ. Ու չեմ լսել, որ որևէ պայթյունից հետո որևէ ԱԻՆ աշխատակից պատժվի, գոնե էն աշխատակիցը, ով ամեն ամիս գնացելա ստուգումների, կաշառքը վերցրել ու գրելա, որ ամեն ինչ OK ա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել