Tert.am-ը գրում է.

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, որ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Ժառանգություն» և «Հանրապետություն» կուսակցությունների միջև քննարկումներ կան, սակայն, ըստ նրա, դրանք դեռևս ոչ ֆորմալ բնույթի են:

«Ինչ նկատի ունեմ ոչ ֆորմալ ասելով, այսինքն՝ դեռևս որևէ որոշում չկա   կուսակցությունների միջև կայացված, որ նշված քննարկումների արդյունքներն արձանագրվեն: Ուղղակի քննարկումներ են հնարավոր ապագա համագործակցության մասին, կարծում եմ՝ այն ուժերը, որոնք այդ քննարկումների մեջ ներգրավված են, բոլորն ունեն հրապարակային քաղաքական գործունեության անցած ուղի և հենց որ ինչ-որ հանգրվանի հասնենք, կասենք, ուր ենք հասել և ինչ ենք ցանկանում անել, և ինչի համար»,-ասաց նա: 

Հարին, թե ինչով է պայմանավորված հենց այդ 4 ուժերի միավորումը, պատգամավորը պատասխանեց, թե քննարկումներ ունեցել են տարբեր ուժերի հետ ունեցել, ներկայում նույնպես շարունակվում են նման քննարկումներ:

«Ինչ-որ ընտրելու-չընտրելու հարցեր չկան: Թե ինչի շուրջ հնարավոր է համախմբվեն, առաջինը, կարծում եմ, գաղափարական և Հայաստանի զարգացման և ապագայի հետ կապված ընդհանուր իրար մոտ տեսլական ունենալն է, սա կլինի անկյունաքարը, մնացածը հնարավոր է փոխզիջումներ գտնել ինչ-որ հարցերում, որոնցում, որ մենք տարբեր մոտեցումներ կունենանք»,-ասաց նա:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել