Artsakhpress.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում խոսել է Թուրքիայի հետ Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունները շարունակելուն կողմ լինելու մասին:

Մերկելը նշել է, որ չկան արդարացումներ Թուրքիայի կառավարության կողմից մամուլի ազատության սահմանափակումների և հազարավոր ձերբակալությունների համար: Այդուհանդերձ, նա համոզմունք է հայտնել, որ հաղորդակցման ճանապարհները պետք է բաց մնան: «Ես կշարունակեմ բանակցությունները Թուրքիայի հետ: Սակայն դա չի նշանակում, որ չի լինի արձագանք այն ամենի նկատմամբ, ինչը մտահոգիչ է երևում»,-ասել է նա:

Մերկելը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղադրանքներն առ այն, որ Գերմանիան կարևոր դերակատարում չունի ահաբեկչության դեմ պայքարում:

Եվրախորհրդարանում նոյեմբերի 22-ին կայացած «ԵՄ-Թուրքիա հարաբերություններ» խորագրովնիստի ժամանակ կոչ է արվել միառժամանակ դադարեցնել Թուրքիայի հետ անդամակցությանբանակցությունները: Նիստի ժամանակ ԵԽ բոլոր քաղաքական խմբակցություններն արձանագրել ենԹուրքիայում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի հարցում գրանցվածհետընթացը: Բանակցությունների սառեցման վերաբերյալ ԵԽ վեց քաղաքական ուժերի կողմիցպատրաստված առաջարկը քվեարկության կդրվի նոյեմբերի 24-ին:

Թուրքիայի նախագահը քվեարկության վերաբերյալ հայտարարություն է արել` ասելով, որ դրաարդյունքները որևէ նշանակություն չունեն իրենց համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել