168.am-ը գրում է.
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Գևորգյանին։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով` Հովհաննես Գևորգյանին ազատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,- ասված է վարչապետի՝ նոյեմբերի 23-ին կայացված որոշման մեջ։
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/11/23/720333.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



