Panorama.am-ը գրում է.

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքի հետ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ՀՀ նախագահի վերջին հարցազրույցում հնչած հայտարարությունները:

«Նախագահի կողմից ասվածի իմաստը շատ պարզ է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքի հետ», -նշեց Քոչարյանը:

Հիշեցնենք՝  նախագահ Սարգսյանը «Սպուտնիկ Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց գտնում է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում պետք է հաշվի առնվի նաև ազգերի ինքնորոշման իրավունքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել