Tert.am-ը գրում է.

Չնայած Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ցանկություն էր հայտնել դեկտեմբերի 8-9-ը Համբուրգում ԵԱՀԿ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի ժամանակ հանդիպել հայաստանցի իր գործընկերոջ հետ, հայկական կողմը դեռ չի որոշել՝ լինելո՞ւ է հանդիպումը, թե ոչ։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նա անդրադարձավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հրաժարականին և նշեց, որ դա պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ ներկայացուցչի ժամկետը լրացել էր:

Դիտարկմանը, թե խոսվում է այն մասին, որ Ջեյմս Ուորլիքը աշխատանքի է անցել մի ռուսական իրավաբանական ընկերությունում, որը նաև կապեր ունի նավթային ընկերությունների և անձամբ ՌԴ նախագահ Պուտինի հետ, Շավարշ Քոչարյանը նշեց. «Դուրս գալով այդ պաշտոնից՝ նա ազատ է տնօրինելու իր կյանքը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել