Ընթերցվածք` Ելք 2.23-3.15, Հվլ. 2.21-32
Այսօրվա ընթերցվածքի մեջ Հովել մարգարեն մեր ուշադրությունը հրավիրում է հետևյալի վրա` «Այո՛, կլինի այնպես, որ, ով որ կանչի Տիրոջ անունը` կապրի»: Մարգարեական այս խոսքն իբրև անանց ճշմարտություն մշտապես պետք է ղողանջի մեր սրտերում: ...Քրիստոնյայի կյանքն ուղղակի շաղկապված է Աստծու հետ` պայմանավորված և իմաստավորված Նրանով: Եվ այդպես է. եթե քրիստոնյան իր կյանքն ապրում է Աստծուն կանչելով, այսինքն` իր գործերում առաջնորդվում է Աստծով, ու Նրա պատվիրաններն են լուսավորում իր ուղին, Բարձրյալին ամուր հաստատված ունի իր սրտում ու հոգում, ապա դա է ճշմարիտ քրիստոնեավայել կյանքը: Այո´, կլինի այնպես, որ նա, ով կանչի Տիրոջ անունը, նա, ում շուրթերին է Տիրոջ անունը ուրախության ու նեղության, գոհության ու տրտմության պահերին, կապրի, այսինքն` կփրկվի:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/frvahram.melikyan/posts/496312890431995?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել