1. Երբ մոբիլիզացնում ես բնակչության բողոքավոր հատվածը, ապա վերահսկողությունը կարող ես կորցնել:
2. Սադրանքը երևույթ է, այն կարող է ո՛չ պլանավորված լինել, ո՛չ կանխամտածված: 
3. Ինչքան նայում եմ տեսահոլովակները, առայժմ միայն Րաֆֆին է, որ կարողանում է զսպել ավելորդ ու վտանգավոր հույզերը, հակա- դրսևորումները վերափոխել ա համա- դրսևորման:
4. Այսինքն՝ Րաֆֆին չի կարողացել «շարժման» մաս դարձնել իր տեսակի տարածումը, «բարև»-ը դարձնել հանդուրժողականության սիմվոլ: Այն այս պահին ընդամենը միավորող լոզունգ է:
5. Եթե Րաֆֆու շուրջը չստեղծվեն նրա արժեքները կրող խմբեր ու շարժումներ, ապա իրավիճակն իրոք անկառավարելի կդառնա: 
6. Ավելին, այսօր Րաֆֆու «կողքին» կանգնած է հստակ սադրիչների խումբ, որն այդպես էլ չի ասել իր նպատակը: Եթե Րաֆֆին ոստիկանների հետ գնում է նորմալ երկխոսության, ապա այս խումբը գնում է հստակ հակամարտության ուղով:
7. Անձամբ ես շատ եմ ցանկանում, որ Րաֆֆին մինչ այլ ուժերի հետ երկխոսություն-բանակցություն սկսելը մի սեղանի շուրջ նստի այսպես կոչված «ակտիվիստների» հետ ու լեզու գտնի: Նրանք այսօրվա վիճակը դարձնում են անարխիստական, անկառավարելի ու պայթյունավտանգ: Եթե նրանց ուզածը այդ «պայթյունն է», ապա թող դա ասեն: Ամեն դեպքում հստակ է, որ նրանք այլ ուղով ու օրակարգով են շարծվում:

Հ.Գ.
8. Հատուկ ակտիվիստների համար եմ գրում: Դասադուլի կոչի երկրորդ (շուտով 3-րդ, 4-րդ) օրը «դռները փակ են» ասելը զավեշտ է: Քանի որ դասադուլ անող ցանկացողը այդ օրն ուղղակի չէր մտնի համալսարան: Այո, դռներ փակելը ապուշություն է, սակայն, եթե նախօրոք պլանավորված մտնում են, որ հետո ցուցադրաբար «չկարողանան» դուրս գալ, ապա այո, դա սադրանք է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել