Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը չպետք է զբաղվի այլ երկրների պետական համակարգին միջամտելով.
«Չեմ կարծում, թե մենք պետք է դառնանք այլ ազգերի շինարար»։
Նախընտրական արշավի ժամանակ էլ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր չէ զբաղվել այլ երկրների վարչակարգերի փոփոխման քաղաքականությամբ։
Թրամփը նաև դատապարտել է «այլընտրանքային աջերի» շարժման հանդիպումը. «Ես չեմ ճանաչում ու դատապարտում եմ նրանց»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



