Image resultԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի երկու խոշորագույն խմբակցությունների առաջնորդները ԵՄ-ին կոչ են արել կասեցնել միավորմանը Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները։

Եվրոպական խորհրդարանի աջակենտրոն Եվրոպական ժողովրդական կուսակցություն խոշորագույն խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը հայտարարել է.

«Թուրքիային հասցեագրված մեր ուղերձը չափազանց հստակ է. անդամակցության մասին բանակցությունները պետք է սառեցվեն անհապաղ»։

Սոցիալիստների առաջնորդ Ջանի Պիտելան իր հերթին հայտարարել է, որ իրենք ցանկանում են կասեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները։

Պատգամավորներն իրենց այդ դիրքորոշումը պարզաբանում են Թուրքիայում քաղաքացիների հալածանքների ժամանակ մարդու իրավունքների զանգվածային խախտումներն ու պետական կառույցների մաքրումները, որոնք սկսել են ընթացիկ տարվա հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել