Բոլոր աղջիկները հոգու խորքում վստահ են, որ իրենց նախկին ընկերները թաքուն երազում են իրենց մասին և ցանկանում են վերադառնալ:
Ընկերուհու նոր զգեստը վառ նախանշան է, որ ընկերուհիդ այս հանգստյան օրերին քո և իր խնայողությունների կեսը կծախսի նոր հագուստի վրա:
«Դու շատ լավ տղա ես…» արտահայտությունը նշանակում է, որ նա քեզ չի դիտարկում որպես տղամարդ և այժմ կավելացնի «…բայց արի ընկերներ մնանք»-ը:
Այն աղջիկները, ովքեր ասում են, որ հավատում են աղջկա և տղայի միջև ընկերությանը, իրենց ընկերոջ ընկերուհիներին ընկալում են որպես ռեալ հակառակորդ:
Ապացուցված է, որ կինը հաճույք է ստանում զրույցներից, և նրա խոսքը երեք անգամ ավելի հարուստ է տղամարդու խոսքից: Եթե աղջիկը հետաքրքրվում է քո նախկին ընկերուհիներով, սիրելի ֆուտբոլիստներով, որտեղ ես ապրել, հարազատներիդ ծննդյան օրերով, ընտանի կենդանիներիդ անուններով, ապա նա ամենայն հավանականությամբ փորձում է կոտրել սոցկայքում էջիդ գաղտնաբառը:
Գրեթե բոլոր աղջիկները «պահեստային տղա» ունեն, որի մասին հիշում են հուսահատ և միայնակ պահին:
Շարունակությունն՝ այստեղ