Tert.am-ը գրում է.
«Երևան գարեջուր» ընկերության սեփականատեր, ԱԺ «Հանրապետական» պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ում ընկերությունը ՏՄՊՊՀ-ն վերջերս տուգանեց 110 մլն դրամով, Tert.am-ի հետ զրույցում այսօր ասաց, թե տուգանքի առթիվ դեռ դատարան չեն դիմել, քանի որ գրավոր որոշում չեն ստացել: «Հենց ստանանք որոշումը, բողոքարկելու ենք»,-վստահեցրեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նոյեմբերի 16-ի նիստում որոշվել է գերիշխող դիրքի չարաշահման համար 110 միլիոն դրամի տուգանք կիրառել «Երևան Գարեջուր» ընկերության հանդեպ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/11/22/hakob-hakobyan/2200258
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



