Բավ է...
Երբ մարդ չունի իր հայրենիքի համար արած բան, բավ է խոսելը հայրենասիրության և մտահոգվածության մասին:
Երբ մարդ շողոքորթ և լպրծուն տզրուկ է, բավ է խոսի իր հաստատակամության և կայունության մասին:
Երբ մարդ պատասխանատու չէ իր արարքների համար, բավ է խոսի պատասխանատվությունից:
Երբ մարդու մեղքը շատ է, բավ է խոսի մեղքի զգացումից:
Երբ մարդն անլուրջ է, բավ է խոսի լրջությունից:
Երբ մարդն անողնաշար է, բավ է խոսի տղամարդկությունից:
Երբ մարդը հեռու է ինչ-որ բանից, բավ է խոսի մոտիկ լինելուց:
Երբ մարդը չի կարողանում հասնել ինչ-որ բանի, բավ է դրանում մեղադրել բոլորին, բացի իրենից:
ԲԱՎ Է ԽՈՍԵԼԸ, ՔԱՆԻ ՈՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱՌԱԿՆ ԵՆ ՓԱՍՏՈՒՄ:
/©Հովազ/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել