Ա՛յ Շպռոտ, ա՛ քե մատաղ, ես չգիտեմ, թե ովքեր են ցնցվել քո կիսամերկությունից, ինձ հանկարծ չխառնես էդ մարդկանց։ Ես շատ հանգիստ եմ վերաբերվում և՛ կիսամերկերին, և՛ լրիվ տկլոր-տկլիկներին, եթե աչքիս տեսածը գեղեցիկ է։
Ա՛յ բալամ, քո արածն ախր անաստված, զարհուրելի անճաշակություն է, սահմռկեցնող ուղղակի։ Ավելի անճաշակ, քան քո այժմյան պրեզիդենտ Թրամփի ու մեր այժմյան մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի բնակարաններն՝ իրենց թաշախուստով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lizadjan/posts/1245353735487061?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1479810433317483
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել