Օրերս համացանցում փնտրում էի սիրելի երգերիցս մեկը, որի անվանումը գրելուց հետո մի աուդիո-ձայնագրություն բերեց, և որոշեցի ունկնդրել այն: Լսում ու հիանում էի մաքրամաքուր երգեցողությամբ, դուետի ներդաշնակությամբ ու կատարողների ձայների հզորությամբ, բայց չկարողացա հասկանալ՝ ովքեր են կատարողները: Սակայն մի փոքր երկար փնտրումներից հետո յութուբում գտա այդ նույն կատարման վիդեոտարբերակը ու հասկացա, որ բոլորովին չեմ ճանաչում երգը կատարողներին մինչև այն պահը, երբ կարդացի նրանց անունները: Սևակ Ամրոյանը և Լյուսի Աղաբեկյանն էին կատարում, բայց որ հենց նրանք են, միայն նրանց անուններն էին հուշում դա: Թե՛ Լյուսին և թե՛ Սևակը արտաքնապես փոխվել են անճանաչելիության չափ, սակայն չասել, որ այսօր նրանք իրոք գեղեցիկ ու ցանկալի են, արդար չէր լինի: Երկուսին էլ միայն գերազանց կարելի է նշանակել իրենց տարիների աշխատանքի համար, ինչպես նաև թե՛ նրանց ձայների և թե՛արտաքինների էվոլյուցիայի համար: Նրանց գյուղական անցյալից այսօր ոչ մի նշույլ չի մնացել նրանց դեմքերի վրա: Բրավո:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել