80289Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նոյեմբերի 21-ին հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Հալեպում տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

«Կողմերը քննարկել են Սիրիայում, մասնավորապես Հալեպում տիրող ներկայիս իրավիճակը»,-հաղորդել են Թուրքիայի ԱԳՆ-ից։

Նշվում է, որ Թուրքիան առանձնակի ուշադրություն է դարձնում Հալեպում ստեղծված իրավիճակի վրա և կարծում է, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դադարեցնել արյունահեղությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել