Առաջին Խաչակրաց արշավանքից հետո 1099 թվականին ներկայիս Իսրայելի տարածքում ստեղծվեց Երուսաղեմի թագավորությունը` համանուն մայրաքաղաքով: Քանի որ մինչ այդ Երուսաղեմը պատկանում էր Եգիպտոսի սուլթանությանը, Բյուզանդիան թույլ չէր տվել խաչակիրներին ափ իջնել իր նավահանգիստներում,  Միջերկրական ծովի պետություններից միայն Կիլիկիան Հայաստանն էր, որը,  նոր կազմավորված լինելով և չցանկանալով պատերազմել խաչակիրների հետ, թույլ տվեց նրանց ափ իջնել  Այաս և Կոռիկոս նավահանգիստներում, և հայ իշխաններն էլ իրենց ապարանքներում մեծ ընդունելություն կատարեցին:

Խաչակրաց արշավանքների  ժամանակների պատմիչներ Գիյոմ Տիրիացին և Ալբեր դ՛Էկսը հիշատակում են Երուսաղեմի առաջին թագուհի Արդայի անունը, նրանցից առաջինի փոխանցմամբ՝ Արդան Ռուբեն Ռայմոնդի դուստրն էր, իսկ մյուսի համոզմամբ նա Ռուբենի (1080-1095)  որդի Կոնստանտին Ա-ի (1095-1102) դուստրն է (կա նաև վարկած Թորոս Ա-ի վերաբերյալ, որը մի քիչ կասկածելի է): Բայց և այնպես անհերքելի է այն փաստը, որ Արդան հայկական Ռուբինյան իշխանական տոհմից էր: Նա ամենայն հավանականությամբ եղել է Երուսաղեմի II թագավոր Բոլդուին I-ի կինը:

Հաջորդը Երուսաղեմի II  թագուհի Մորֆի(Մորֆիա) Մալաթիացին է: Մալաթիան նույնպես հայկական իշխանություն էր Եդեսիայի կոմսության հյուսիսում, և պատմիչների փոխանցմամբ Մորֆիայի հայր Հայոց Գաբրիել իշխանը, ցանկանալով մերձենալ եվրոպական արքունիքների հետ, իր դստերը կնության է տալիս Եդեսիայի կոմս և հետագայում Երուսաղեմի թագավոր Բոլդուին II-ին: Նրանք ամուսնանում են մոտ. 1101 թվականին: Համաձայն Մելիսինդայի Սաղմոսի (աջից), որի մանրանկարների հեղինակները հայ վարպետներն են, նա  Եդեսիայից Երուսաղեմ է տեղափոխվել 1120 թվականին իր 4 դուստրերի հետ այն բանից հետո, երբ նրա ամուսինը արշավանք է կազմակերպում դեպի հյուսիս (նրանց ավագ դուստրը Մելիսինդան էր, հաջորդը՝ Ալիսան, որին կնության տվեցին Անտիոքի դուքս Բոհեմունդ II-ին, միջնեկը` Գոդիեռնան, ամուսնացավ Տրիպոլիի կոմս Ռայմունդ II-ի հետ, իսկ փոքրը` Իոետան, կյանքը շարունակեց մենաստանում): Համաձայն նույն այդ գրքի՝ Մորֆիան մահացել է 1127 թ.. հոկտեմբերի 1-ին: Քանի որ Մորֆիան չկարողացավ իր ամունուն որդի պարգևել, ապա Բոլդուին II-ի կամքով վերջինիս մահից հետո Երուսաղեմի կառավարիչ պետ է դառնում նրա և Մորֆիայի ավագ դուստ Մելիսինդա Մալաթիացին (1131-1161թթ.,  որին նա 1129-ին կնության էր տվել Անժուի դուքս Ֆուլկին:

Մելիսինդա Մալաթիացին  ծնվել է 1101 թվականին: Հոր մահից հետո` 1131-ից սկսած` Մելիսինդան դառնում է Երուսաղեմի թագուհի և երկիրը կառավարում իր ամուսնու` Ֆուլկի հետ: Ֆուլկը 1136-ին կորցնում է իշխանությունը  և նրա մահից` 1143-ից սկսած Մելիսինդան թագավորությունը կառավարում է իր և Ֆուլկի որդի Բոլդուին III-ի հետ: Մելիսինդան հայտնի էր իր արդարամտությամբ և բարեպաշտությամբ: Նրա կառավարման ժամանակաշրջանում Երուսաղեմում և հարակից շրջաններում կառուցվում են բազմաթիվ եկեղեցիներ: Նրա անվան հետ է կապված նաև Աստվածածնի գերեզմանի տաճարի վերակառուցման պատմությունը: Այդ տաճարում են թաղված «Երուսաղեմի ծագումով հայ 3 թագուհիները»: 1153-ից սկսած, երբ ամբողջ իշխանությունն անցնում է Բոլդուին III-ին, Մելիսինդան դառնում է նրա գլխավոր խորհրդականը մինչև իր մահը` 1161 թվականը:

Հեղինակ` Հենրիկ Պարսամյան

Աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել