Tert.am-ը գրում է.
Եվրախորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների գծով տնօրեն Քրիստոս Ջակումուպուլոսը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ԵԽ-ին ամենաշատը Հարավային Կովկասի երկրների դեպքում անհանգստացնում են իշխանությունների կողմից չարաշահումները, նրանց կողմից կիրառվող բռնությունները և դրանց վերաբերյալ հետաքննությունների պակասը:
«Սա հաստատուն առանձնահատկություն է, որը հաճախ կարելի է հանդիպել ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև ամենուր: Ես կառանձնացնեի նաև արդարադատության արդյունավետ գործունեությունը, ինչքան է դա արդյունավետ, անկախ և ինչպես է բավարարում քաղաքացիների սպասումները»,- ասաց նա:
Խոսելով վերջին տարիներին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում եղած զարգացումների վերաբերյալ՝ նա նշեց․ «Ունեք նոր սահմանադրություն արդարադատության անկախության բարձր երաշխիքներով: Մենք ունենք նույն Գերագույն արդարադատության խորհուրդը: Մենք աշխատում ենք դրա վրա, մենք ավելի շատ դրույթներ և ծրագրեր կունենանք դատավորների պատասխանատվության և դատավորների նշանակման ընթացակարգի վերաբերյալ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



