Օրեր առաջ գրել էի Անուշիկ անունով մի աղջկա մասին, ով «Կենացդ թույնով» երգն էր երգում քավր տարբերակով, ու 3 միլիոն դիտում էր հավաքել։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ շեշտադրել էի նրա կատարման թուրքական կլկլոցների վրա։
Պարզվում է՝ աղջիկը լավ էլ հայտնի է՝ չնայած, որ ես առաջին անգամ էի տեսնում։ Մի ուշագրավ կատարում էլ տեսա, որտեղ, ինչպես պարզ դարձավ նախորդ գրածիս մեկնաբանություններից, նա երգում է ամուսնու հետ՝ այս անգամ էլ ավելի ռաբիս ու էլ ավելի տհաճ ելևէջներով։ Բայց քանի որ մեկնաբանություններում մեծ մասը ինձ մեղադրում էին տողերիս համար, ձեզ ասում եմ՝ վայելեք այս կատարումը, հալալ է ձեզ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/1829861217259806/photos/p.1836843196561608/1836843196561608/?type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել