Panorama.am-ը գրում է.
«Հայաստանի նոր վարչապետի կարծիքով հաջորդ տարվա մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ինքը արդեն ունի ժողովրդի ձայնը ստանալու համար անհրաժեշտ մեսիջը, այն է՝ տնտեսությունը սարսափելի վիճակում է և ինքը այն մարդն է, ով ամեն ինչ կկարգավորի»,-գրում է Bloomberg գործակալությունը՝ իր լրագրողների՝ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ անցկացված հարցազրույցի հիման վրա պատրաստված հոդվածում:
Bloomberg-ին երկրի վարչապետը ասել է, որ Երկիրը «լուրջ փոփոխությունների» կարիք ունի ու պնդել է, որ՝ նոր կառավարությունը «առաջարկում է ամենաարագ հնարավոր փոփոխությունները»:
«Մենք կստեղծենք հավասար, մրցակցային միջավայր [գործարարության համար», - հարցազրույցում ասել է վարչապետը:
Bloomberg-ը հիշեցնում է, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նոր վարչապետին անվանել է «փոփոխությունների խորհրդանիշ», իսկ Կարապետյանը իր նշանակման հաջորդող օրերին օրենսդիրներին ասել էր, որ երկրի տնտեսությունը «ծայրահեղ վատ» վիճակում է գտնվում եւ որ անհրաժեշտ են «կառուցվածքային» փոփոխություններ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



