Image resultԹուրքական ինքնաթիռները հարված են հասցրել Սիրիայում Մանբիջ քաղաքին, որը վերջին ամիսներին վերահսկվում է քրդական ջոկատների կողմից։ Այս մասին հայտնում է քրդական Firat գործակալությունը։

«Թուրքական ռազմական ինքնաթիռները հարձակվել են Մանբիջի ռազմական խորհրդի մարտիկների տեղակայման կետերից մեկի վրա»,-հայտնել է գործակալությունը։ Վիրավորների մասին տվյալներ դեռևս չկան։

Այս տարվա ամռանը Մանբիջը ծանր մարտերի արդյունքում ազատագրվել էր քրդերի կողմից ԴԱԻՇ-ի գրոհայիններից։

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն սեպտեմբերին հայտարարել էր, որ Անկարան մտադիր է «սանրել» Մանբիջն ու Էլ-Բաբը (այսինքն խորանալ Ջերաբլուսից ու Ար-Ռաիից սիրիական տարածքի խորքը 50 կմ-ով)՝ ստեղծելով այնտեղ անվտանգության գոտի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել