Tert.am-ը գրում է.

Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գեորգի Կվիրիկաշվիլին նախարարների նոր կազմը խորհրդարանի հաստատմանը կներկայացնի երեքշաբթի` նոյեմբերի 22-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով վրաց կառավարության մամլո ծառայությունը:

«9-րդ գումարման խորհրդարանի լիազորությունների ճանաչումից հետո նախագահը խորհրդարանին է ներկայացրել վարչապետի թեկնածությունը: Հրամանագրի համաձայն` բոլոր նախարարները ներկայում ժամանակավոր պաշտոնակատարներ են: Վարչապետի պաշտոնակատար Կվիրիկաշվիլին  ապագա նախարարների թեկնածությունները նոյեմբերի 22-ին կներկայացնի կառավարության վարչակազմին», - ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել