Image resultԳերմանիայի կառավարության ղեկավար Անգելա Մերկելը կառաջադրի իր թեկնածությունը Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիական միությունների բլոկից կանցլերի թեկնածուի պաշտոնում։ Այս մասին նա հայտարարել է՝ Բեռլինում ելույթ ունենալով մամուլի առջև՝ փոխանցում է TASS գործակալությունը։

«Այդ ընտրությունները կլինեն ծանր, ինչպես երբևէ, համենայն դեպս Գերմանիայի վերամիավորման պահից»,-հայտարարել է կանցլերը։

Մերկելը մտադիր է դառնալ Գերմանիայի կանցլեր 4-րդ անգամն անընդմեջ։ Նա զբաղեցնում է այդ պաշտոնը 2005 թվականից։

Բունդեսթագի ընտրությունները կանցկացվեն 2017 թվականի աշնանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել