Image result for իրան-հայաստանՀայաստանի և Իրանի միջև հաստատված ամենաբարձր մակարդակի վստահելի հարաբերություններն այս օրերին ամրագրվել են հերթական խիստ կարևոր համաձայնագրով, համաձայն որի՝ հայկական ավտոմեքենաները իրավունք են ստացել առանց գրավի և ցամաքային անցման վճարների ազատորեն մուտք գործել և տեղաշարժվել Իսլամական Հանրապետության ողջ տարածքով:

Այս տարվա ամռանը երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի ռեժիմի չեղարկումից հետո այս համաձայնագիրն, ըստ էության, Հայաստան-Իրան սահմանը դարձրել է նույնքան թափանցիկ և հեշտ անցանելի, որքան Հայաստան-Վրաստան սահմանն է՝ կարևորագույն մի քայլ, ինչը, պատկերավոր ասած, թույլ է տալիս մեր քաղաքացիներին սեփական ավտոմեքենաներով ազատորեն և առանց որևէ խոչընդոտի երթևեկել Պարսից ծոցից մինչև Սև ծով ընկած հսկայական տարածքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել