Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների հարձակման հետևանքով թուրք զինվորական է զոհվել, ևս 3-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Milliyet պարբերականը։
Թուրքիայի զինված ուժերն օգոստոսի 24-ին կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ սկսել են ԴԱԻՇ-ի գրոհայիններից սիրիական Ջերաբլուս քաղաքի ազատագման գործողությունը, որը ստացել է «Եփրատի վահան» գործողությունը։
Գործողության սկզբից Սիրիայի ազատ բանակն ու Թուրքիայի զինված ուժերը ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից ազատագրել են մոտ 100 գյուղ և Ջերաբլուս քաղաքը։
«Եփրատի վահան» գործողության ընթացքում զոհվել է 5, վիրավորվել՝ 7 թուրք զինվորական։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



