Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կառաջադրի իր թեկնածությունը Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների բլոկից կառավարության ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ հղում անելով կուսակցության շրջանակների աղբյուրներին։
Գործակալության փոխանցմամբ՝ նման որոշման մասին Մերկելը ծանուցել է Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամներին կիրակի կայացած պրեզիդիումի նիստի ժամանակ։ Սպասվում է, որ օրվա ընթացքում նախարարների կաբինետի ղեկավարը հրապարավ հանդես կգա հայտարարոթյամբ և անձամբ կհայտի իր մտադրության մասին։
Մինչ օրս Մերկելն առանց պատասխանի է թողել հարցը, թե կառաջադրվի՞ կանցլերի պաշտոնում չորրորդ ժամկետում։ Դա մնում է Գերմանիայում գլխավոր ներքաղաքական ինտրիգը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



