1481739477Արաբական կոալիցիան Եմենում շաբաթ օրը մեկնարկած հրադադարի առաջին 10 ժամերի ընթացքում արձանագրել է մոտ 180 խախտում հութի ապստամբների կողմից: Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է կոալիցիայի ներկայացուցիչ գեներալ Ահմեդ Ասիրին:

Արաբական կոալիցիան Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ հայտարարել է Եմենում նոյեմբերի 19-ի ժամը 12.00-ից մեկնարկող 48-ժամյա հրադադարի մասին։ Արդեն մեկ ժամ անց ԶԼՄ-ները հայտնեցին երկու կողմերից խախտումների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել