Armtimes.com-ը գրում է.

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Ռուսաստանի եւ իր երկրի միջեւ տարածքային խնդիրների (Կուրիլյան կղզիների) լուծման ճանապարհ սկսել է նախանշվել: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը:

Նշվում է, որ Ճոպանիայի վարչապետը գոհունակություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից: «Լուծման ճանապարհը նախանշվում է, սակայն պետք է շարժվել քայլ առ քայլ, որպեսզի հաղթահարնեք սարը: Մեծ քայլ կարատել առաջ բավականին բարդ գործ է, սակայն ես ցանկանում եմ հուսալի առաջ շարժվել քայլ առ քայլ», - ասել է Սինձո Աբեն:

Ավելի վաղ նա խոստացել էր ընդունել Վլադիմիր Պուտինին առաջիկայում Ճապոնիա նախատեսված այցի շրջանակներոում որպես շատ կարեւոր հյուրի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել