Tert.am-ը գրում է.
«Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունն անհրաժեշտություն է Հայաստանին, որովհետև այն բխում է նոր Սահմանադրությունից:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով անդամ Մարգարիտ Եսայանը:
Խոսելով դժգոհություն առաջացրած դրույթի մասին, թե կուսակցությունների գրանցման համար 200 հոգու փոխարեն այսուհետ 1000 անդամ է անհրաժեշտ, Մարգարիտ Եսայանը նշեց. «Ես սա դրական եմ գնահատում: Եթե մարդկանց որևէ խումբ հավակնում է ստեղծել քաղաքական միավոր, ապա նախնական տարբերակով պիտի պատկերացնի, թե քանի համակիր կարող է ունենալ, որ գոնե ամենաքիչը 1000 մարդ իմ կուսակցության գաղափարները պիտի կիսի, հակառակ դեպքում դա կնմանվի այլ միավորի: Քաղաքական ուժը լուրջ միավոր է»:
Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ:



