88e331f80ac3dc474706a803ac6df7343a1d820dee1ee7d14f173d607d22821dՖրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Էստոնիայի պաշտպանության նախարար Հանես Հանսոյին հայտնել է, որ 2017 թ. ֆրանսիական կողմը Էստոնիա կուղարկի 300 զինծառայող, հինգ Leclerc տանկ և 13 հետևակի մարտական մեքենա: Այս մասին հայտնում է ERR պորտալը:

«Էստոնացի և ֆրանսիացի զինվորները կապված են մարտկան եղբայրությամբ Աֆրիկայում գործողությունների հետ կապված: Մենք հստակ գիտակցում ենք, որ հիմա պետք է ընդգրկվել Եվրոպայի պաշտպանության մեջ՝ ավելացնելով ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում և հատկապես ՆԱՏՕ-ի սահմանամերձ անդամ-երկրներում»,- ասել է Հանսոն:

Նշվում է, որ Ֆրանսիայի ուղարկած ստորաբաժանումը կընդգրկվի ՆԱՏՕ-ի գումարտակային խմբի կազմում Մեծ Բրիտանիայի հրամանատարությամբ, որը կտեղակայվի Տապայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել