Բաքվի բռնապետի գավառական քարոզչամեքենան անթաքույց հիստերիայով է արձագանքել ԵՊՀ իրանագիտության ամբիոնում կազմակերպված «Խաղանին և պարսկախոս Շիրվանը» գիտաժողովին:

Զավեշտալի ցինիզմ և ակնհայտ անլրջության դրսևորում պետք է գնահատել հատկապես այդ քարոզչամեքենայի գրչակների այն պնդումը, թե գիտաժողովի միջոցով հայերը և իրանցիները պարսկացրել են ադրբեջանցի բանաստեղծ Խաղանիին:

Նախ՝ գիտաժողովին զեկուցումներ էին ներկայացրել ոչ միայն հայերը և իրանցիները, այլ նաև իրաքցի քրդերը, աֆղանները և կովկասյան պարսիկները կամ թաթերը, իսկ հետո՝ միայն Բաքվի քարոզչամեքենայի «վառ երևակայությունը» կարող է «մոդելավորել» մի իրավիճակ, երբ իբր հնարավոր է պարսկականացնել հենց պարսից գրականության պարսկախոս և պարսկագիր դասականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել