Բրիտանիայի ազգային օդերևութաբանական բյուրոն նախազգուշացնում է լույս կիրակի գիշերը երկրի հարավարևելյան ափերին «Անգուս» փոթորկի մոտենալու մասին, որը կուղեկցվի ուժեղ անձրևներով և քամով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով օդերևութաբանական ծառայության հաղորդագրությունը:
Կանխատեսվում է, ուժեղ անձրևները և քամին կսկսվեն շաբաթ օրը կեսգիշերին մոտ և կարող են տևել մինչև կիրակի կեսօր:
Օդերևութաբանական բյուրոն նախազգուշացնում է մոտ 100-130 կմ/ժ արագությամբ ուժեղ քամու մասին, որը կարող է էլեկտրալարեր, շենքեր վնասել, նաև հանգեցնել տրանսպորտային համակարգի կոլապսի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



