Թուրքիայում պղնձի հանքավայրի փլուզումից հետո ձերբակալվել է 6 մարդAysor.am-ը գրում է.

Թուրքիայի ոստիկանությունը Շիրվանի պղնձի հանքավայրում փլուզումից հետո ձերբակալել է 6 մարդու, այդ թվում՝ կառավարչին:

Փլուզման հետևանքով զոհվել է 5 հանքափոր, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը հղում անելով տեղական լրատվամիջոցները։

Փրկարար ծառայությունները շարունակում են փնտրել ևս 11 հանքափորի։ Հաղորդվում է, որ հանքավայրի սեփականատերը մասնավոր ընկերություն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել