Barometer.am-ը գրում է.
Ֆրանսիացի մոդելավորող Սոֆի Տելեն, ով աշխատել է ԱՄՆ առաջին տիկնոջ՝ Միշել Օբամայի հետ, հրաժարվել է աշխատել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հետ։ Այս մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում։
"Ինձ համար պատիվ էր վերջին 8 տարում հագուստ կարել առաջին տիկին Միշել Օբամայի համար։ Ես հագուստ չեմ կարի և որևէ այլ ձևով չեմ համագործակցի ԱՄՆ նոր Առաջին տիկնոջ հետ: Ռասիզմի, սեքսիզմի և այլատյացության հռետորաբանությունը, որը հնչեցնում էր նրա ամուսինը նախընտրական քարոզարշավի շրջանում, անհամատեղելի է այն արժեքների հետ, որոնցով մենք առաջնորդվում ենք կյանքում",-ասել է Սոֆի Տելեն:
Տելեն նշել է նաև, որ ինքն էլ է ներգաղթյալ, ինչպես Մելանյա Թրամփը:
Նա կոչ է արել գործընկերներին հրաժարվել համագործակցել Մելանյա Թրամփի հետ:
Նյութի աղբյուր՝ http://www.barometer.am/news/top-news/20161119/23337/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել