Ուկրաինայի նախագահի աշխատակազմը ծանուցում է ստացել Պյոտր Պորոշենկոյին հարցաքննության կանչելու մասին` 2014 թվականի հունվար-փետրվարին Կիևում ցուցարարների դեմ հանցագործությունների գործով: Այս մասին հայտնում է ukranews-ը՝ հղում անելով նախագահի աշխատակազմին:

«Նոյեմբերի 9-ին արձանագրվել է փաստաթուղթ այն մասին, որ նոյեմբերի 29-ին նախագահ Պյոտր Պորոշենկոն պետք է ներկայանա Գլխավոր դատախազություն»,- ասվում է ուկրաինական կառավարության պատասխանում: Հարցման մեջ նշված չէ, թե ինչ կարգավիճակով է Պորոշենկոն ներկա լինելու հարցաքննությանը:

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն սեպտեմբերի կեսերին հայտնել էր, որ Պորոշենկոն ցուցմունք կտա 2013-2014 թվականի Մայդանի դեպքերի վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել