Pastinfo.am-ը գրում է.

Մայրաքաղաքում արտառոց դեպք է գրանցվել, անհետ կորած համարվող 58-ամյա տղամարդը հայտնաբերվել է հիվանդանոցում մահացած:

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ տղամարդուն նոյեմբերի 6-ին Սասունցի Դավթի արձանի մոտից շտապօգնությունը տեղափոխել է «Էրեբունի» ԲԿ:

Տղամարդու մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, սակայն նոյեմբերի 14-ին նա մահացել է:

Հայտնի է դարձել նաև, որ տղամարդը նոյեմբերի 6-ին առավոտ շուտ տնից դուրս է եկել ու չի վերադարձել:

Այս հանգամանքը կարծես թե նրա ընտանիքի անդամներին չի անհանգստացրել և միայն նոյեմբերի 17-ին կինը որոշել պարզել է, թե որտեղ է նա, ու դիմում են իրավապահների օգնությանը:

Սակայն դժբախտաբար տղամարդն արդեն մահացած է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել