Картинки по запросу վիկտոր ենգիբարյանԵրեկ Կառավարությունը և տնտեսական զարգացման նախարարությունը հայտարարություն տարածեցին ներդրումային ծրագրերի հավաքագրման վերաբերյալ: Հայտարարությունը բավականին ոգևորող է, բայց առաջին հայացքից տպավորությունն այն է, որ նման մեխանիզմով ներդրումներ կարող են իրականացվել միայն սահմանափակ քանակով ու ծավալի, քանի որ հայտարարության մեջ ներդրումային, վերահսկողական և բիզնեսի ուղեկցման մեխանիզմներ չկան:
Հայաստանի նման երկրում ցանկացած լումա ներդրում ինքնին ռիսկային է, ինչի համար անհրաժեշտ է ստեղծել «քոչինգի» մեխանիզմ, առաջարկս հետևյալն է.
Ստեղծել «սթարթափերի» խրախուսման հիմնադրամ, որը, տեղերում (տեղական գրասենյակներ) ստանալով ծրագրի առաջարկներ, կկապի ներդրողին ծրագրի հեղինակի հետ: Նորաստեղծ բիզնեսը պետք է ունենա երեք փայատեր, առաջինը՝ ներդրող, երկրորդը՝ ծրագրի հեղինակ և իրականացնող, երրորդը՝ միջնորդ հիմնադրամը: Հիմնադրամը իր փայի դիմաց պետք է պարտավորվի իրականացնել անվճար խորհրդատվություն և «քոչինգ», կատարի վերահսկողական գործառույթ, որպեսզի պաշտպանվի ներդրողի շահերը:
Նման մեխանիզմով Հայաստանում կարող են ստեղծվել հարյուրավոր փոքր բիզնեսներ՝ համապատասխան քանակի աշխատատեղերով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել