Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործը քննող Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը մերժել է Դինքին սպանած Օգյուն Սամասթի խնդրագիրը՝ իրեն տեղափոխել ազատ ռեժիմի բանտ:
Ըստ թուրքական Cumhuriyet թերթի՝ պոլսահայ լրագրողին սպանելու և ապօրինի զենք կրելու մեղադրանքով 22 տարի 10 ամիս ազատազրկման դատապարտված Սամասթը սույն թվականի նոյեմբերի 14-ին դիմել է դատարան, պահանջելով իրեն փակ ռեժիմի բանտից տեղափոխել բաց ռեժիմի բանտ: Խնդրագրում Սամասթը նշել է, որ իր պահանջը չբավարարելու դեպքում ՝ նա հրաժարվում է այլևս ցուցմունք տալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



