«Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեր թղթակցի հետ զրույցում հերքել է այն դիտարկումը, թե իրենք վերաֆինանսավորման տոկոսադրույքը մեծ թափով իջեցնում են նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին աջակցելու համար:

Տոկոսադրույքի նվազեցումը կարող է հանգեցնել տնտեսության աշխուժացմանը, և Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելուց 2 շաբաթ անց ԿԲ-ն կտրուկ՝ 0,5 տոկոսով իջեցրեց վերաֆինանսավորման դրույքը՝ այն սահմանելով 6,75 տոկոս, իսկ օրեր առաջ էլ իջեցրեց եւս 0,25 տոկոս: Արդյոք ԿԲ-ն իր այդ քայլով քաղաքական աջակցություն չի՞ հայտնում Կ.Կարապետյանին: «Նախորդ վարչապետի օրոք ավելի շատ ենք իջեցրել տոկոսադրայքը:

Նշենք, որ ԿԲ-ն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց կարճ ժամանակ անց փոխեց այլ նորմատիվներ ևս, որոնք փետք է հանգեցնեին տնտեսության աշխուժացմանը: Այլ հարց է, որ տնտեսությունը, դրանով հանդերձ, դեռ չի ուզում աշխուժանալ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել