ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարել էր, որ շուտով բացահայտելու է Գյումրիի հուդաներին: Ի պատասխան՝ Շիրակի մարզպետն ասել էր, որ հուդան իր իմանալով մեկն է եղել, այն էլ՝ Շիրակի մարզում չի եղել: Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ մենք հետաքրքրվեցինք՝ ե՞րբ եք բացահայտելու հուդաներին և ո՞ւմ մասին է խոսքը:

Հովհաննես Մարգարյանը պատասխանեց, որ ինքն էլ գիտի, որ միակն է եղել Հուդան, պարզարպես դավաճաններին նկատի ունի. «Իսկ դավաճանները, չեմ կարծում, մեկն են: Հունվար ամսին դատաքննությունը սկսվելու է:

Ես դիմել եմ դատարան, որպեսզի իմ անձի հետ կապված այդ ճղճիմ զրպարտությունը վեր բարձրացնեմ, և այն վիրավորանքը, այն տեսանյութը, որ տարածվեց, բոլոր փաստարկները կան, որ ակնհայտ նենգություն էր իմ անձի նկատմամբ, իրականության հետ ոչ մի աղերս չուներ: Բոլորիդ աչքերի մեջ նայեյով՝ ասում եմ՝ ես որևէ գործով որևէ անգամ դատապարտված չեմ եղել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել