«Արտաշատի քաղաքապետ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, ըստ տևական ժամանակ շրջանառվող խոսակցու­թյունների, պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ պատգամավորի թեկնածու առաջադրվել՝ Արարատի մարզում: «Ես չեմ կարող նման խոսակցությունները պաշտոնապես մեկնաբանել:

 

Նման խոսակցություններ միշտ էլ կան, բայց դրանք համապատասխանում են իրա­կանությանը, թե ոչ՝ չեմ կարող ասել, հաստատել կամ հերքել: Դա կերևա ընտրություններից առաջ՝ պարոն Աբրա­համյանը ցանկություն ունի առաջադրվել, թե ոչ: Առայժմ ոչ մի բան հայտնի չէ»,-մեզ հետ զրույցում ասաց Արարատի մարզի ՀՀԿ մարզային կազմակերպիչ Մելս Աբրահամյանը:

 

Նշենք, որ Արգամ Աբրահամյանն անկուսակցական է, առայժմ չի անդամագրվել ՀՀԿ-ին, ինչպես Աբրահամյան գերդաստանից  շատերը: Կան­դամագրվի առաջիկայում, ի թիվս մյուս անկուսակցական պաշտոնյաների, թե ոչ՝ մնում է ենթադրել »,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել