best-nokia-phone-2017Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ֆիննական Nokia ընկերության նոր սմարթֆոնները կներկայացվեն 2017 թվականին։ Այդ մասին նշված է ընկերության տարածած հայտարարությունում։

Ընդգծվում է, որ իրականում Nokia-ն մտադիր չէ որևէ սարք թողարկել իր ապրանքանիշի ներքո և որ նա միայն հանդես է գալու որպես ապրանքանիշի ու արտոնագրի տեր, ինչպես նաև հետևելու է նոր հեռախոսների ստեղծմանը։

Անմիջական արտադրությամբ զբաղվելու են այլ ընկերություններ։ Ավելի վաղ Nokia-ն հայտարարել է HMD Global-ի հետ համագործակցության մասին և իր ապրանքանիշի ներքո սմարթֆոններ ու պլանշետներ թողարկելու մտադրության մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել