Image result for digital worldԱշխարհը գնալով թվայնացվում է, ընկերությունները պայքարում են նոր, ավելի օրիգինալ արտադրանք թողարկելու համար: Անհերքելի ճշմարտություն է այն, որ տեխնոլոգիական առաջընթացը կրճատել է տեխնիկական աշխատանքի վրա ծախսվող ժամանակը, որի արդյունքում էլ մարդը ավելի շատ ժամանակ է տնտեսում ու դա օգտագործում մտավոր աշխատանքի համար:

Սմարթֆոնների շուկայում մեգախաղացողներից Apple-ի հիմնադիր Ջոբսը մի առիթով ասել էր. «Երբ իմ գումարը չի հերիքել, ես չեմ վազել փող աշխատելու, ես նստել ու մտածել եմ: Գաղափարն ամենաթանկ ապրանքն է աշխարհում»: Սա լա՞վ է, որ մտավոր աշխատանքի համար ժամանակը մեծացել է… իհարկե. բայց մենք ունենք մի խնդիր… օր օրի արժեզրկվում, հնանում է մեր՝ դեռ բոլորովին վերջերս մեծ գումարով գնած տեխնիկան և հատկապես սմարթֆոնը: Աշխարհահռչակ կազմակերպություններն այսօր խաղում են ժամանակակից խաղի կանոններով, ձգտում են իրենց արտադրանքը իրացնել նաև թվային տիրույթում, հարմարեցնեն սմարթֆոններին և այլն:

Չի բացառվում, որ կարճ ժամանակ անց PC-ներն իրենց տեղը զիջեն սմարթֆոններին: Չէ, որ դրանք օր օրի ավելի պրակտիկ ու հարմար են դառնում:
Համաձայն Statista-ի տվյալների, օրինակ ԱՄՆ-ում սմարտֆոններով օրական 152 րոպե մարդիկ անցկացնում են ինտերնետ տիրույթում: Մեկ այլ ցուցանիշների համաձայն Միացյալ Նահանգներում օգտատերերը շաբաթական ինտերնետում սմարթֆոններով ավելի երկար ժամանակ են անցկացնում, քան PC-ով կամ թաբլեթով: Աճի արագությունը պատկերացնելու համար վերցնենք Գերմանիայի տվյալները: 2009-2016 թվականների ընթացքում սմարթֆոն օգտագործողների թիվը 6 միլիոնից հասել է 43.31 միլիոնի:

Այսօր սմարթֆոնների օգտատերերին կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի iOS-ականներ և android-ականներ: Ովքե՞ր են ավելի շատ: Իհարկե համաձայն մի շարք ուսումնասիրությունների iOS-ն ընդհանուր շուկայում ավելի փոքր չափաբաժին ունի:
Համաձայն Kleiner Perkins Caufield & Byers-ի 2016 թվականի հրապարակած annual Internet Trends report for 2016 զեւկույցի, վերջին 6 տարիների ընթացքում iOS-ն ընդամենը 2 %-ով է բարձրացրել դիրքերը շուկայում, իսկ Android-ը մինչև 2009-ից 2015 թվականները 4%-ից հասել է 81%-ի: Իսկ 1 տարվա ընթացքում գրանցել է ևս 7 %-անոց աճ, ինչ վերաբերվում է iOS-ին ապա զեկույցի համաձայն 1 տարում վերջինս իջեցրել է դիրքերը 11%-ով: Այս պահին Android-ին բաժին է ընկնում ընդհանուր մոբայլ շուկայի մոտավորապես 88%-ը, իսկ iOS-ին՝ 12.9%-ը:

Ինչևէ... Ինչու՞ է Apple-ը գրանցում փոքր աճի տեմպեր: Հետաքրքիր է նաև այն, որ վերջինս փոքր աճի տեմպերով կարողանում է պահպանել իր՝ ամենաթանկ բրենդ տիտղոսը: Նախ, iOS vs Android, մեղմ ասած նշանակում է Apple-ի պայքարը մնացածի դեմ: Հետևաբար սրանից կարելի է մի բան առանձնացնել. այս մրցակցային պայմաններում թեկուզ Apple-ի 1 տոկոսանոց հաջողությունը արդեն իսկ խոսում է վերջինիս տարբերվելու, իրեն սիրել տալու, ինչպես նաև հետևորդների մեծ բանակի մասին: Ինչ վերաբերվում է iOS -ի՝ մոբայլ շուկայում ունեցած 12.9 տոսկոսանոց «բաժնեմասին», ապա կարծում եմ, որ այս ցուցանիշը բավականին լուրջ մարտահրավեր է: Այո վիզուալ թվերը դաժան են, բայց բովանդակային մասը կարծում եմ, շատերը կհամաձայնեն, որ այդքան էլ պիսիմիստական չէ: Սա դեռ առաջին կիսամյակի ցուցանիշներն են, բայց ինչպիսի տենդենց կգրանցվի iPhone-ի նոր ՝ 7-րդ սերիայի թողարկումից հետո, դա էլ կերևա ուղիղ մեկ տարի անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել