Բաղադրությունը
սուլուգունի՝ 750գր
սպիտակ պաքսիմատ՝ 1 բաժակ
պինդ պանիր՝ 30գր
կարմիր պղպեղ՝ 1թ/գդ
աղացած չիլի 1/4թ/գդ՝ ըստ ճաշակի
աղ՝ 1թ/գդ
ձու՝ 2 հատ
ալյուր՝ 2ճ/գդ
բուսայուղ
Պատրաստման եղանակը
30գր չոր պանիրն անցկացնում ենք մանր քերիչով, ավելացնում համեմունքները, աղը և պաքսիմատը: Լավ խառնում ենք ստացված զանգվածը:
Ձուն թեթևակի հարում ենք 2 պտղունց աղի հետ:
Պանիրը գլորում ենք սկզբում ալյուրի մեջ, հետո ձվի, ապա պաքսիմատի մեջ:
Թավայի մեջ լցնում ենք մինչև 1սմ բարձրության բուսայուղ և դնում միջինից բարձր կրակի վրա: Տապակում ենք պանրի կտորները 2 կողմից մինչև դրանց ոսկեգույն դառնալը:
Պանիրը երկար տապակել չի կարելի. հակառակ դեպքում այն կհալչի կամ շատ բուսայուղ կներծծի:
Տապակված պանիրները դնում ենք անձեռոցիկի վրա, որպեսզի ազատվենք ավելորդ յուղից:
Նախուտեստը կարելի է մատուցել սոուսով, որի համար անհրաժեշտ է խառնել 2ճ/գդ թթվասերը, 2ճ/գդ մայոնեզը և քերիչով անցկացրած 1 հատ վարունգը: