Armlur.am-ը գրում է.
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 18-ին ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շիին, ով Հայաստան է ժամանել «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը դրական գնահատեց Հայաստան – ՆԱՏՕ համագործակցությունը, կարևորեց Հայաստան – ՆԱՏՕ 2014-2016թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) հաջող իրականացումը, ինչպես նաև 2017-2018թթ. համար նոր անհատական ծրագրի մշակումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան նշեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքն արժևորում է իր հարաբերությունները Հայաստանի հետ ու շահագրգռված է շարունակել փոխշահավետ համագործակցությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



