168.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից առաջ մամուլի ասուլիսում Արսեն Վենգերը հրաժարվել է քննարկել Ժոզե Մոուրինիոյի հետ հարաբերությունները:

«Լսեք, ես չեմ կարծում, որ պետք է նկարագրեմ իմ հարաբերությունները Մոուրինիոյի հետ: Նա պետք է կռիվ տա իր թիմի համար, ես՝ իմ: Ըստ իս՝ դա շատ նորմալ է:

Կսեղմե՞մ արդյոք Մոուրինիոյի ձեռքը. բնականաբար: Ես հարգանքով եմ վերաբերվում այդ ծեսին, որը շատ կարևոր է Պրեմիեր լիգայի համար»,- Վենգերի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Մոուրինիոն և Վենգերը իրար ձեռք չսեղմեցին Անգլիայի 2015թ. Սուպերգավաթից հետո:

«Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Արսենալին» նոյեմբերի 19-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել