Barometer.am-ը գրում է.
Միջազգային օլիմպիական կոմիտեն 2008թ. Օլիմպիական խաղերի ադրբեջանցի մասնակիցների դոպինգ թեստերի վերստուգումից հետո զրկել է արծաթե մեդալից հունահռոմեական ոճի ըմբիշ Վիտալի Ռահիմովին: Չեղարկվել է նաև ծանրորդ Նիզամի Փաշաևի արդյունքը:
Օգոստոսի 24-ին Նիզամի Փաշաևը հեռացվեց մրցումնեից, երբ նրա դոպինգ թեստի կրկնակի ստուգումը դրական արդյունք տվեց:
ՄՕԿ-ը զրոյացրել է Փաշաևի 5-րդ արդյունքը, որը նա ցույց էր տվել Պեկինի օլիմպիադայում, իսկ Ռահիմովը զրկվել է մինչև 60կգ քաշային կարգում նվաճած մեդալից, գրում է Minval.az-ը:
Երկու մարզիկների արյան մեջ հայտնաբերվել են արգելված "Տուրինաբոլ" դեղամիջոցի հետքեր: Ռահիմովն ու Փաշաևն արդեն ավարտել են կարիերան:
2008թ. Պեկինի օլիմպիադայում հունահռոմեական ոճի ըմբիշ Ռովշան Բայրամովն ու Վիտալի Ռահիմովը դարձել էին արծաթե մրցանակակիրներ, իսկ ազատ ոճի ըմբիշներ Մարիա Ստադնյուկն ու Հետագ Գազյումովը բրոնզ էին նվաճել: