Tert.am-ը գրում է.

Մոլդովայի նախագա նախկին խորհրդական, նախկինում Ռուսաստանում Մոլդովայի դեսպան Անատոլ Ցերանուն Tert.am–ի հետ զրույցում նկատում է, որ իսկապես երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Բուլղարիայի և Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթեցին թեկնածուներ, որոնք իրենց դիրքավորել էին որպես ռուսամետ գործիչներ: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ չնայած եղած բնորոշումներին, ինքը չի համարում, որ մասնավորապես ԱՄՆ-ի և Բուլղարիայի նախագահներն իրականում ռուսամետ են:

«Ես կարծում եմ, որ նրանք քաղաքական գործիչներ են, որոնք տեսնում են իրենց երկրի ապագան Ռուսաստանի հետ այլ հարաբերություններում,- ասաց նա՝ հավելելով,- Ինձ համար միանգամայն ակնհայտ է, նախընտրական հռետորաբանությունը տարբերվում է, իրական քաղաքականությունից»:

Բուլղարիայի մասին մոլդովացի դիվանագետը նշեց, որ ակնհայտ է, որ այստեղ Բուլղարիայի հանրության մեծամասնությունը բավարարված չէ, նրանց սպասումները չեն համապատասխանում եղած մակարդակին, որին երկիրը հասել է՝ դառնալով Եվրամիության անդամ: «Այստեղից է դժգոհությունը, և ակնհայտ ու տրամաբանական է, որ կլինեն քաղաքական գործիչներ, որոնք այդ դժգոհությունների հետ կխաղան»,- ասաց նա:

Խոսելով այն մասին, թե ինչ կատարվեց հենց իր երկրում՝ Մոլդովայում, դիվանագետը նշեց, որ այստեղ նորընտիր նախագահի՝ Իգոր Դոդոնի մասին միանշանակ կարելի է ասել՝ ռուսամետ քաղաքական գործիչ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել