Մեկ ա էսքանը չեք կարդալու, հանգիստ երկար կգրեմ, գոնե մեջիցս դուրս կհանեմ, կթեթևանամ։ 
Ու միշտ հիշեք, միջին ստատիստիկ մարդը ցանկացած երկիր ճանաչում է առաջին հերթին այդ երկրի արտիստներով, հայտնի դեմքերով` լավ, թե վատ ։) Դիցուք՝ դուք որևէ X երկրի ո՛չ քաղաքացիներին, ո՛չ զինվորներին, ո՛չ գիտնականներին, նույնիսկ քաղաքական գործիչներին հատ առ հատ չեք ճանաչում, բայց գիտեք երգիչներին, երբեմն` դերասաններին, նույնիսկ հաղորդավարներին։ Երբ վերջին տարիներին հատ առ հատ բոլորիս հեղինակազրկելու նախագիծը դարձավ իրականություն, և դուք հրաշալի դյուրությամբ դրան ենթարկվեցիք, գրեցիք, ջերմեռանդորեն բամբասեցիք, երևակայություններիդ զոռ տվեցիք, այսօր հասաք նրան, որ ոչ մեկիս խոսքը որևէ մեկի համար գրոշի արժեք չունի։ Եթե կարծում եք, որ մենք` «փչացածներս», «անբարոյականներս» ու «տգետներս» եթերից մաքրվելով` վաղը մեր տեղը կզիջենք ավելի կիրթ ու խելացի, բանիմաց դեմքերի, չարաչար սխալվում եք, շուրջներդ նայեցեք ։) Ամեն մեկիս թափուր տեղը զբաղեցնո՞ւմ է արդյոք ավելի լավը, ավելի գրագետը։ Իսկ երբ հայտնվում ենք սահմանային վիճակում, բողոքում եք, որ երկրում մի հայտնի, հարգված դեմք էլ չկա, որ ձայն հանի, ժողովրդին համախմբի, միջազգային հարթակում ձայն բարձրացնի։ Իսկ ինչու՞ չկա, որովհետև դա ձեռնտու չի, պետք ա քոքից կտրել։ Որովհետև սեփական ուղեղ ու մտածելակերպ ունեցող մարդ քիչ կա, էդ քիչն էլ իր կյանքով է ապրում` անկարևոր բաների վրա չկենտրոնանալով, մեծամասնությունը հեշտ տրամադրության տակ ընկնող է, ուրիշի հաշվին ինքնահաստատվելուն կարոտ, ինչն էլ օգտագործվում է ըստ պահանջի ։)
Դիցուք՝ Գարիկը սխալվել էր ( ասենք թե), բա անձամբ գրեիք, ասեիք. «Գարի՛կ ջան, լավ տղա ես, բայց էս պահը լավ չէր»։ Վստահ եմ, կասեր «կներեք, շնորհակալ եմ, որ ասացիք», բայց չէէէէէ, բա չգցե՞նք համընդհանուր քացու տակ, հետո հենց հանդարտվեն, նորից «ֆիթը» տանք, էնքան, մինչև կոտրվի, փակվի իր մեջ...
Ցավոք, անցել եմ էդ ամենով, կոտրվել եմ, փակվել եմ, հիասթափվել եմ, փորձել եմ նորից ոտքի կանգնել, չեմ կարող ասել, որ ամբողջությամբ ստացվել է... Ամեն անգամ գիտեմ, թե ինչ են զգում ձեր «զորեղ ոտքերի» տակ հայտնված եթերային դեմքերը... Իսկ իրականում ձեզ համար ընդունելի են այն արտիստները, որոնք ինչ ուզում, անում են ու ուշադրություն չեն էլ դարձնում ձեր կարծիքներին, որովհետև տեղները տաք է։ 
#օֆամանեսիմէ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել